Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում չնայած հարաբերական անդորր է` պայմանավորված ամառային հանգստով, ընդդիմադիր քառյակի` հարցերը մինչեւ աշուն տեղափոխելու, ինչպես նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի առայժմ հետաձգումով, սակայն հատկապես վիզուալ լրատվամիջոցները դիտելիս մարդ կարող է տպավորություն ստանալ, որ մեզ մոտ շուտով նախագահական ընտրություններ են, այնքան որ մի շարք անձինք նախագահական քարոզի շարժեր են անում։

Ոմանց մոտ դա երեւում է աննախադեպ ակտիվությամբ, ինչպես օրինակ վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է, որը նախընտրում է ոչ թե աշխատասենյակում նստած մեթոդաբար հարց հարցի հետեւից լուծել, այլ անընդհատ ուղեւորությունների մեջ է՝ մեկնում է գյուղեր, սահմաններ, շփվում մարդկանց հետ, ինչը սովորաբար մերոնք անում են ընտրություններին մերձ շրջանում։

Ապագայում նախագահական մրցավազքին մասնակցելու իր պլաններիը չի թաքցնում վերջերս ընդդիմացած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ