Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Տյումենում դաժանաբար սպանված Նունե Սարգսյանի ընտանիքը սպասողական վիճակում է։ Նունեի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը, «Ժամանակի» հետ զրույցում մանրամասնեց, թե ներկայումս ինչ փուլում է գտնվում իր կնոջ սպանության բացահայտման գործը։ Նա տեղեկացրեց, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, ավելի կոնկրոտ՝ կատարվում են տարբեր փորձաքննություններ, եւ իրենք սպասում են նշանակված բոլոր փորձաքննությունների ավարտին։
Խոսելով ոճրագործության պատճառների մասին՝ Արամ Ապրեսյանն ասաց, որ իրեն շատ մանրամասներ հայտնի չեն. այն, ինչ մեղադրյալը ցուցմունքք է տվել դատարանում, դա էլ հիմք են ընդունում։ «Մեղադրյալն ասում է, որ ինքը գումարի համար է դա արել։ Ինչ նա իր ցուցմունքներով ասել է, դրան էլ հավատում ենք, նրան գումար էր հարկավոր եւ վերջ»,- ասաց Արամ Ապրեսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին իր բնակարանում սպանվել էր Նունե Սարգսյանը. Նրան սկզբում թալանել էին,այնուհետեւ հասցրել դանակի շուրջ 40 հարված»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ