Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ ընտրվելուց հետո,մեղմ ասած, տարօրինակ խառնաշփոթ է առաջացել ԱԺ-ում, որն ավելի խորացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նշանակմամբ։ Այսպիսով, մինչ ԱԺ նախագահն ու աշխատակազմի ղեկավարը մտածում են, թե որ լրագրողին թողնեն ԱԺ ու ինչ հագուստով, ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անկազմակերպ ձեւով մեկնում են արտասահմանյան ուղեւորությունների ու խայտառակում մեզ։ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ, օրինակ, հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայում գտնվող հայկական պատվիրակությունը ղեկավար չի ունեցել, քանի որ ԱԺ փոխխոսնակ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջին պահին հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Ստիպված արդեն Լոնդոնում ինքնաբուխ կերպով որոշվել է պատվիրակության ղեկավար նշանակել Թեւան Պողոսյանին, քանի որ միայն նա է շատ լավ տիրապետել անգլերենին։ Հիշեցնենք, որ այս պատվիրակության կազմում ընդգրկվելու համար պայքարում էր երիտհանրապետական Նաիրա Կարապետյանը, սակայն ապարդյուն։ Նրան չտարան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ