Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ Տարոն Մարգարյանի աստղը սկսեց խամրել, իսկ Աբրահամյանի «քիփը» համարվող տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանինը՝ հակառակը, օրեցօր ավելի վառ է փայլում։ Նա Աբրահամյանի օրոք թիվ մեկ հարց լուծողներից է դարձել։ Մինչդեռ Տարոն Մարգարյանի «տարածքն» այնքան է նեղացել, որ նա նույնիսկ իր ծառայողական մեքենան չի կարողանում կայանել նախկին արտոնյալ տեղում՝ կառավարության շենքի բակում, եւ կանգնեցնում է այլ վայրերում, այսինքն՝ «որտեղ կամենա»։ Մարգարյանին կառավարության բակում ավտո կանգնեցնելու իրավունքից զրկել են մի 10 օր առաջ եւ սա կառավարության միջանցքներում վարչապետի «հատուկ» վերաբերմունքի ապացույցն են համարում։ Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ վարչապետ Աբրահամյանի օրոք Գագիկ Բեգլարյանին հաջողվի իրականացնել իր դաժանորեն ընդհատված երազը՝ կրկին Երեւանի քաղաքապետը դառնալու մասին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
 

Տպել
Ամենաշատ