Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր սովորույթ է ձեռք բերել՝ գրեթե ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո, ժամը 22:00-ի սահմաններում, Կառավարության շենքից՝ միայնակ քայլելով գնում է Հյուսիսային պողոտա, ծանոթանում կատարվող աշխատանքներին, ապա քայլում դեպի Ազատության հրապարակ, այնտեղից էլ արդեն մեքենայով ուղեւորվում տուն: Նախօրեին Հ. Աբրահամյանը կրկին Հյուսիսային պողոտայում է եղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, երբ են ավարտվելու շինարարական աշխատանքները: Ի դեպ նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ինքն արձակուրդ չի գնալու ու ամբողջ ամառվա ընթացքում աշխատելու է, ու ստացվում է, որ ձեռքի հետ էլ հսկելու է պողոտայի շինաշխատանքները: «Ժողովուրդ»֊-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «հնաբնակ» անդամները հերթով մեկնելու են արձակուրդ, իսկ նորանշանակներին հանձնարարվել է ակտիվ աշխատել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ