Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց դուրս գրած հաշիվներում արտացոլված գումարը այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում էականորեն աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Եվ ահա առաջին անգամ նման ցանկերում հայտնվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ կապակցված մի ընկերություն՝ «Նատալի ֆարմը»: Ըստ հրապարակված ցանկի, հուլիսի առաջին տասնօրյակում այս ընկերության հարկային հաշիվներում արտացոլված գումարը մոտ 139 միլիոն դրամով գերազանցել է անցած տարվա նույն ցուցանիշը: Ի՞նչ է սա նշանակում, ինչի՞ հաշվին է արձանագրվել այդ աճը, արդյո՞ք սա նշանակում է, որ «Նատալի ֆարմը» նախկինում ստվերում էր գործում, իսկ հիմա ոչ կպարզվի առաջիկայում, եթե ամեն տասնօրյակում ՊԵԿ-ը հրապարակի նույն ընկերության վերաբերյալ նույն տեղեկատվությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ