Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 11-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում դաժան ծեծի ենթարկված Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, թեեւ դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ դժվարությամբ է տեղաշարժվում, ծռմռված է՝ իր ասելով, բայց բողոք չունի իրեն ծեծի ենթարկողների դեմ: «Լավ են արել, ջահել են եղել, հիմարություն են արել, անցավ գնաց: Չեմ դժգոհում»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Իսրայելյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետի տրամադրվածության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի զանգով: Մեր տեղեկություններով իսրայելյանին ծեծի ենթարկողները Աբովյանի գործող քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մարդիկ են եղել:
Դեպքից հետո, երբ Իսրայելյանը բորբոքված «ելույթ» է ունեցել օլիգարխների, նրանց զավակների եւ 9-ով հարուստ համարանիշներով մեքենաների մասին, Ծառուկյանը զանգահարել է նախկին քաղաքապետին՝ հորդորելով իր դեմ դուրս չգալ ու անջատել հեռախոսը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ