Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԱԾ վարույթ տեղափոխված Արթուր Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր սպանության գործն ուշագրավ ընթացք ունի։ Լուրեր տարածվեցին, թե շուրջ 2.5 ամիս ՀՀ ոստիկանության կողմից քննված գործով կասկածվում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը՝ Երեւանի Կենտրոն–Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան։

Ըստ այդմ՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազորը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի լուսանկարը եւ ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում։ Եվ ըստ այդ լուրերի՝ Իսոն նախկին օպերլիազորից իմանալով, որ ոստիկանները ճիշտ հետքի վրան են դուրս եկել, սպանել է Մոսոյին՝ դին նետելով կոյուղու դիտահորը։

Այս տեղեկությունը, սակայն, երեկ չկարողացանք ճշտել եւ այդպես էլ անհասկանալի մնաց՝ արդյոք ոստիկանությունից գործը ԱԱԾ փոխանցվեց հենց այս կասկածներով, թե՞ զուգադիպություն էր բացահայտումը»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ