Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել: Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Ըստ նրա՝ հրապարակվող թվերը վերաբերում են ընդամենը ահմանահատումներին: Նրա մեկնաբանմամբ, այս պարագայում մարդը կարող է մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո վերադառնալ, հետեւաբար` դա չի կարելի համարել արտագաղթ:

Ըստ Եգանյանի՝ արտագաղթի վերաբերյալ լիարժեք եւ ամփոփ տվյալներ ձեռք բերելու համար ամփոփ պատկեր ստանալ հնարավոր է սոցիոլոգիական հարցումների միջոցով, միայն թե` դա այնքան էլ հավատընծա չէ:

Նշենք նաեւ, որ 2013թ. կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 միլիոն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն: Բայց առ այսօր այդ ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ