Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց կրկին գումար տրամադրել ՀՀ քննչական կոմիտեին. Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին 2014թ. երրորդ եռամսյակում հատկացնել 1 մլրդ դրամ, որից 880 մլն դրամը՝ վարչական օբյեկտի հիմնանորոգման, իսկ 120 մլն դրամը՝ գրասենյակային գույքի ձեռքբերման համար, գրում է «Հրապարակ» թերթը:

«Քննչական կոմիտեի համար Մամիկոնյանց 46/5 հասցեում հատկացված առանձին վարչական շենքի նորոգման համար կառավարությունն այս տարվա մայիսի 22-ի նիստում 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից արդեն հատկացրել էր 27 միլիոն 500 հազար դրամ` այն էլ հրատապ կարգով, եւ այդ պատճառով որոշում եղավ, որ գնումներն իրականացվեն բանակցային եղանակով: Բայց ոչ միայն հրատապ նորոգում տեղի չունեցավ, այլեւ, ինչպես երեւում է, գումարը քչություն է արել, շենքի բակը ներկա պահին շինարարական թափոնով է լցված. դատելով շենքի ներկա վիճակից՝ քննիչները դեռ երկար կսպասեն շենքի վերանորոգմանը: Տպավորություն կա, որ այս կառույցն ընդհանրապես երբեւէ միս ու արյուն չի ստանա, ինչպես եղավ կառավարությանն առընթեր ճարտարապետության կոմիտեի դեպքում: Այս մեկն էլ կարվել էր հատուկ Նարեկ Սարգսյանի հագով:

Քննչական կոմիտեի ձեւավորման ոդիսականից գրեթե նույն պատմության հոտն է փչում: Միայն երկու շաբաթ առաջ, երկարուձիգ սպասումներից հետո, Աղվան Հովսեփյանը նշանակվեց կոմիտեի ղեկավար:

Մինչդեռ դեռեւս 2013թ. սեպտեմբերի 25-ին էր Սերժ Սարգսյանը կարգադրություն ստորագրել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին, ի սկզբանե հայտնի էր, որ այս կառույցն ստեղծվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչի համար՝ նրան չնեղացնելու նպատակով, եւ դա է պատճառը, որ ոչինչ չեն խնայում նրա ղեկավարած կառույցի համար: Ճարտարապետության կոմիտեի նմանությամբ՝ նույն դանդաղկոտությամբ է ընթանում կառույցի ձեւավորումը, դեռ հաստատված չեն կոմիտեի կառուցվածքը, հաստիքները, եւ Աղվան Հովսեփյանը «սամ սեբե ռեժիսոր» է»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ