Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը երկուշաբթի վերաքննիչ բողոք կներկայացնի: Հուլիսի 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանը Վոլոդյա Ավետիսյանին խարդախության հոդվածով 6 տարվա ազատազրկման է դատապարտել, բռնագանձելով նրանից 2 հազար ԱՄՆ դոլար:

Փաստաբանի պահանջն արդարացումն է լինելու: «Բայց դրա հետ մեկտեղ նաեւ ալտերնատիվ պահանջներ եմ ներկայացնելու: Եթե նույնիսկ համարում են, որ Ավետիսյանն իրեն մեղսագրված հանցանքները կատարել է, միեւնույն է, 6 տարի ազատազրկումն ակնհայտ խիստ պատիժ է»:

Հնարավո՞ր է, որ ազատամարտիկի ազատազրկման ժամկետը մեկ տարով պակասեցնեն, նա պատասխանեց. «Եթե մի տարի պատիժը պակաս լինի, համաներմամբ նա կազատվի, քանի որ համաներումը տարածվում է մինչեւ 3 տարի դատապարտվածների եւ 3-5 տարի ոչ ծանր հանցագործություն կատարած այն անձանց վրա, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին»:

Մեր տեղեկություններով, իշխանությունը որոշել է նվազեցնել այդ մեկ տարին եւ ազատվել Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկման հոգսից»:

Առավել մանրամասն երթի այսօրվա համարում 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ