Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

 «Ժամանակ» թերթը գրում է. «Իրավաբան Նարեկ Ալոյանն արդեն երկրորդ դատական հայցն է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս հիմքով մեկ դատական հայց նա արդեն իսկ ներկայացրել է, եւ գործով արդեն դատական նիստ է նշանակված:
Իսկ այս ամենի նախապատմությունն այն է, որ Ալոյանը դեռեւս 2012 թվականից տեղեկատվություն ստանալու պահանջով թվով 5 հարցում է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ այդպես էլ պատասխան չի ստացել՝ ո՛չ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, ո՛չ էլ առհասարակ: Դրանից հետո իրավաբանը դիմել է դատարան՝ պահանջելով ճանաչել տեղեկատվության տրամադրման իրավունքի խախտման փաստը եւ ԲՀԿ-ին պարտավորեցնել, որպեսզի տրամադրի հարցվող տեղեկությունները:

Արդեն երկրորդ անգամ Նարեկը հարցում է ուղարկել կուսակցություն՝ խնդրելով տրամադրել համապատասխան տեղեկատվություն այն մասին, թե 2014 թվականի ընթացում արդյոք որեւէ ծառայողական քննություն, կարգապահական վարույթ կամ այլ միջոցառում իրականացվե՞լ է, թե՞ ոչ՝ պարզելու համար, թե «Բարգավաճ Հայաստանը» թույլ տվե՞լ է իրավախախտում:

«Այս հարցմանը իրենք դարձյալ չպատասխանեցին: Կրկնակի հարցում եմ ուղարկել, նորից ոչ մի պատասխան: Իսկ հիմա դատական հայց եմ ներկայացրել, որպեսզի դատարանը պարտավորեցնի նրանց պատասխանել իմ հարցմանը՝ որեւէ գործողություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց Նարեկ Ալոյանը:

Նշենք, որ վերջինս առաջին գործով արդեն իսկ միջնորդել է, որպեսզի Գագիկ Ծառուկյանին որպես վկա հարցաքննեն դատարանում:
Առաջին գործով դատական նիստը նշանակված է օգոստոսի 21-ին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ