Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամեն ինչ կախված է աշխատանքից, եւ աշխատանքի պարագայում հնարավոր է լուծել ցանկացած խնդիր: Այս խոսքերը ասել է Սերժ Սարգսյանը, ըստ որում` ասել է Հայաստանում առկա տնտեսական իրավիճակի կոնտեքստում: Այսինքն` սա կարելի է համարել նաեւ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանում պաշտոնապես 35 տոկոս աղքատ բնակչությանը:

Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը սոցիալական ծանրագույն վիճակում հայտնված բնակչության վրա է դնում պատասխանատվությունը՝ վատ եք աշխատում եւ այդ պատճառով էլ վատ եք ապրում: Որովհետեւ եթե Սերժ Սարգսյանի խոսքերը վերաբերեին իշխանություններին, կառավարման համակարգին, ապա խոսելու փոխարեն Սերժ Սարգսյանը վաղուց պետք է ցույց տված լիներ իր աշխատանքների, իր թիմի աշխատանքների, իր կուսակիցների աշխատանքների արդյունքը:
Իսկ այդ արդյունքը ընդամենը այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության վեցերորդ տարում տեղի է ունենում քրեաօլիգարխիկ համակարգի, այսպես ասած, հեղափոխություն, ռեւանշ, եւ Հայաստանում այդ համակարգը բյուրեղացնում է իր ներկայությունը պետական կառավարման ղեկին` ի դեմս մականունավոր հեղինակությունների վարչապետացման, նախարարացման, ի դեպս քրեական բարքերի եւ ավանդույթների վերակենդանացման»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ