Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե ՕԵԿ գրասենյակի առաջ շարունակում են ողջ օրը կայանել ԱԱԽ պետհամարանիշով մեքենաներ։

«Կա՛մ ԱԱԽ-ում դեռ մնացել են ՕԵԿ-ականներ, ովքեր ակտիվ կապի մեջ են կուսակցության հետ, կա՛մ էլ Արթուր Բաղդասարյանն ու իր թիմակիցները ԱԱԽ-ում եղած ժամանակ իրենցով են արել որոշ ծառայողական պետհամարանիշներ, փակցրել իրենց մեքենաների վրա ու արտոնյալ կարգավիճակով են ֆռֆռում։ Հեղինե Բիշարյանը հերքել էր, որ նման բան կարող է լինել։

Նշենք, որ հիմնականում ՕԵԿ գրասենյակի շենքի դիմաց կայանում են 100 ՈՈ 01 պետհամարանիշով Porsche Cayenne, 010 ՈՈ 01 պետհամարանիշով BMW X5 մեքենաները, 011 ՈՈ 01 համարներով Nissan Pathfinder-ը:

ՕԵԿ-ից Հովհաննես  Մարգարյանը մեզ ասաց, որ դրանք ՀԱՊԿ ակադեմիայի մեքենաներն են, որոնց տերերն այցելում են Արթուր Բաղդասարյանին: Նկատենք, որ ՕԵԿ նախագահի «հյուրերն» ամեն օր են այցելում նրանց եւ մնում առավոտից երեկո: Իսկ Բաղդասարյանն ԱԱԽՔ եղած ժամանակ շրջում էր հենց այդպիսի համարներով»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ