Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը նախօրեին ավտովթարի է ենթարկվել։ Օգոստոսի 14-ի երեկոյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Զաքար Կիրակոսյանը ծանր գանգուղեղային տրավմա է ստացել։

Ականատեսները պատմում են, որ «ԿամԱԶ» մակնիշի մեքենան դուրս է եկել նրա դիմաց, Զաքար Կիրակոսյանը փորձել է խուսանավել, մեքենան շրջվել է, եւ նա ծանր վնասվածքներ է ստացել։

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ դեկանը, բացի ծանր գանգային տրամվայից, ունի նաեւ պոլիտրավմա եւ գտնվում է կոմատոզ վիճակում»։

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ