Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւանում լուրեր են շրջում, որ իրենց քաղաքի հոգեբուժարանում տիրող անմխիթար վիճակը չի զիջում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին, որի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին անցած շաբաթ հեռացրել էին աշխատանքից, ոչ պաշտոնական տվյալներով՝ տուն-ինտերնատում հայտնաբերված չարաշահումների համար: Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանի մասին էլ խոսում են, որ հատկացվող դեղորայքի մեծ մասն իրացնում է սեփական դեղատանը: Հոգեբուժարանը դեղորայքն ամբողջությամբ ստանում է պետպատվերով, հաստատությունն ունի միայն պետական ֆինանսավորում: Երեկ լսեցինք նաեւ Կարապետյանին, ով, բնականաբար, չհաստատեց տեղեկությունը, թեպետ սկզբում հումոր արեց ու չհերքեց. «Ճիշտ էլ ասում են՝ հոգեմետ դեղերը վաճառում եմ ժողովրդի վրա»:

Ապա զայրացավ. «Ասողը ղալաթ ա արել իրա մեծ ու փոքրի հետ, բա դուք հավատո՞ւմ եք»: Եվ երբ հիշեցրինք Վարդենիսի տուն-ինտերնատի արդեն նախկին տնօրենի նախադեպը, նետեց. «Նրան հանեցին, որովհետեւ ինքը բժիշկ չէր: Մեղվաբույծին ո՞նց էին բերել-դրել բժշկության մեջ: Այնտեղ պետք էր բժիշկ լինել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ