Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստեփանավանցի քրեական հեղինակություն համարվող Արա Հախվերդյանի՝ Արիչոկի սպանության մեջ մեղադրված ու բոլորովին վերջերս արդարացված 26-ամյա Արեն Հարությունյանն արդեն 44 օր է, ինչ անհետացել է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդի մայրը՝ տիկին Սուսաննան ասաց, որ մինչ օրս իր որդու հեռախոսային խոսակցությունները չեն ուսումնասիրել։ «Չգիտեմ, թե ինչ է կատարվում, չեն գտնում տղայիս։ Օրերս Սեփանավանի բնակիչներից մեկը Նոյեմբերյանի ոսկու խանութից գողություն էր արել, ու մտածում էի՝ կարող է՝ տղաս է։ Այ էդքան վատ բաներ էլ եմ մտածում։ Չգիտեմ արդեն։ Ամեն օր նստած սպասում եմ՝ մենակ թե ողջ-առողջ հայտնաբերվի տղես»։

Տիկին Սուսաննան պատմեց, որ որդու անհետացման ահազանգով դիմել է Լոռու մարզի դատախազին։ «Ես չեմ լռելու, մինչեւ Երեւան հասնելու եմ, որ բողոքս լսեն ու որդուս գտնեն, սա ինչ բան է, տղես չկա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ