Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակին» լուրեր են հասել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Մայր Աթոռի միջեւ լուրջ կոնֆլիկտ է հասունանում:

«Պատճառն այն է, որ Ծառուկյանը հրաժարվում է իր կառուցած Աբովյան քաղաքի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը: Եկեղեցու բացումն անցած տարվա մայիսին էր, այն օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, եւ այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում եկեղեցին գրանցվելու է Էջմիածնի բալանսում, սակայն Ծառուկյանը հրաժարվում է հիմա կատարել իր խոստումը:

Արդեն մի քանի օր է՝ մենք փորձում ենք կողմերից պարզաբանումներ լսել եւ այդ նպատակով դիմել ենք եւ Մայր Աթոռի լրատվական ծառայություն, եւ ԲՀԿ մամուլի պատասխանատուին, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական դեպարտամենտի աշխատակիցները, խոստանալով պատասխանել, խուսափեցին, իսկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը փոխանցեց, որ արտերկրում է, արձակուրդում եւ չի կարող կապ հաստատել ԲՀԿ ղեկավարի հետ, ով նույնպես Հայաստանում չէ»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ