Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ըստ էության սենսացիոն մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ տեղի ունեցող գործընթացից: ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը մեր թղթակցին ասել է, թե իրենք ԴԱՀԿ-ից ստացել են գրավոր պարզաբանում, թե ինչպես է գնահատվել ՄՀՀ-ն այն աճուրդի հանելուց առաջ: Ըստ Հակոբյանի, ԴԱՀԿ-ն պարզաբանել է, որ ՄՀՀ-ն գնահատվել է՝ Աջափնյակում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը որպես հիմք ընդունելով: Այս մեթոդով, ՄՀՀ-ի գին է որոշվել 28 միլիարդ դրամ, ու քանի որ մի քանի անգամ տեղի ունեցած աճուրդներում գնորդներ ի հայտ չեկան, գինը նվազեց-նվազեց, հասավ 10 միլիարդ 283 միլիոն դրամի:
 Այս գնով նույնպես գնորդ չհայտնվեց, եւ նախորդ շաբաթ կառավարության նիստում որոշում կայացվեց Համալիրը սեփականության իրավունքով հանձնել պաշտպանության նախարարությանը։ Հիմա արդեն պրոցեսի օրինականության վերաբերյալ հարցեր են ի հայտ գալիս, որոնցից մեկը կապ ունի ՄՀՀ-ի գնահատման մեթոդաբանության հետ։
Անհասկանալի է, թե ինչու են ՄՀՀ-ն գնահատել Աջափնյակի բազմաբնակարան շենքերի սակագնով: Այս հարցը հնչում է մի քանի պատճառներով, նախ ՄՀՀ-ն գտնվում է երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում, Կիեւյանի հարեւանությամբ, եւ նրա կապը Աջափնյակի հետ այնքան էլ ակնհայտ չէ, էլ չենք ասում, որ ՄՀՀ-ն բազմաբնակարան շենք չէ, այլ երկրի թիվ 1 մարզահամերգային կառույցը, ճարտարապետական գլուխգործոց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ