Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Արցախի համար միակ երաշխիքը պաշտպանության բանակն է, որը քսան տարի է պահպանում է երկրի անվտանգությունը: Նման կարծիք է հայտնել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Վերջերս հաճախակի են խոսում Մադրիդյան սկզբունքների մասին: Ինձ որ ասում էին՝ ի՞նչ կարծիք ունեք, ես ասում էի` բացասական կարծիք ունեմ այդ սկզբունքների վերաբերյալ եւ այդ կարծիքին էլ միշտ մնալու եմ:

Խոսում են, թե Արցախը պետք է որոշ շրջաններ զիջի, հանրաքվե պետք է լինի, մեզ նեղ միջանցք պետք է տան եւ այլն, բայց անվտանգության երաշխիք գոյություն չունի: Նեղ միջանցք են տալիս. ո՞վ պետք է պահի այդ միջանցքը, միջազգային ուժե՞րը։ Լավ, ենթադրենք, բայց մենք կյանքի փորձից տեսանք Հարավային Օսիայում խաղաղապահ ուժեր էին, Վրաստանը եկավ, խփեց, գնաց: ԱՄՆ-ը մտավ Իրաք, դուրս եկավ, ասաց՝ ամեն ինչ խաղաղ է, բայց այսօր տեսնում ենք կոտորած: Ցեղասպանություն է կատարվում Հյուսիսային Իրաքում։

Իսկ ո՞վ ասաց, որ մեր պարագայում այդ անվտանգության երաշխիքը հարյուր տոկոսով իրականացվելու է: Ես ինքս այդպիսի երաշխիքների չեմ հավատում»,- ասել է սրբազանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ