Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախարարությունում սկսած կադրային ջարդին զուգահեռ, Հովիկ Աբրահամյանի օրինակով սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ոլորտում։ Մոտ 4-5 օր առաջ նա Դիլիջան ազգային պարկի տնօրեն է նշանակել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձեւակերպել էր որպես իր օգնական։ Այս նշանակումը եւ Դիլիջան ազգային պարկի այլեւս նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի ազատման փաստը կարծես թե գաղտնի են պահվում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ