Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Սահմանային վերջին միջադեպերն ինչ ազդեցություն ունեցան ղարաբաղյան հակամարտության եւ բանակցային գործընթացի վրա։

Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը։ Սա նաեւ ցույց տվեց, որ թշնամիներ ձեռք բերելու, ընկերներին կորցնելու եւ միջազգային հանրությանը զայրացնելու գործում Ադրբեջանին հավասարը չկա։ Ալիեւի այս սխալը նորություն չէ։ Սա մասին է ավելի խոր խնդրի, որ Հայաստանը խաղաղության դաշնակից չունի։

Ձեզ մոտ չի՞ ստեղծվել տպավորություն, որ այս իրադարձությունները գնալով ավելի են կողմերին հեռացնում խաղաղությունից, հասարակությունների մեջ խորացնում են թշնամանքը միմյանց հանդեպ, պատերազմի փիլիսոփայությունը։
Այո, ես միանշանակ համաձայն եմ, եւ սա լուրջ վտանգ է։ Սակայն ռազմական տեսանկյունից կարեւոր է ոչ թե այն, ինչ տեղի ունեցավ, այլ այն, թե ինչ տեղի չունեցավ։ Նկատի ունեմ՝ Ադրբեջանի ռազմական գործողությունները ցույց տվեցին, թե որքան թույլ է ադրբեջանական բանակը եւ որքան ուժեղ են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը։

Իսկ ի՞նչը կարող է խոչընդոտել Ադրբեջանին՝ հաջորդ անգամ չդիմելու սահմանային սադրանքների։

Խոչընդոտն Ադրբեջանի ղեկավարությունն է։ Ակնհայտ է, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այսօր այլ տեսակի թշնամու դեմ են կանգնած. Թշնամին թույլ է եւ անկանխատեսելի։ Ադրբեջանը ոչ մի դաս չի քաղում, սակայն նա դեռեւս ապրում է նախորդ պատերազմով, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են նոր պատերազմի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ