Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մինչեւ երեկ հայտնի չէր՝ ինչ մակարդակով է Հայաստանը ներկայացվելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, քանի որ հասկանալի է՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, ուսաստան-Արեւմուտք, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների լարվածության ֆոնին Ռուսաստանը, մեղմ ասած, չէր կարող դրական վերաբերվել նախագահական մակարդակով Հայաստանի մասնակցությանը գրեթե թշնամական հայտարարված կառույցի գագաթաժողովին։ Հաշվի առնելով նշված եւ մի շարք այլ հանգամանքներ՝ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նույնիսկ անակնկալ կարելի է համարել։

Իսկ այսօր մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարող են կայացվել կարեւոր, չափազանց կարեւոր որոշումներ, որոնք չեն կարող չառնչվել տարածաշրջանում ռուսական ռազմակայաններ ունեցող Հայաստանին։

Աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրադրությունում Հայաստանն աշխարհին պետք է փորձի առնվազն ցույց տալ, որ լինելով Ռուսաստանի կցորդը՝ միեւնույն ժամանակ չի ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի հետ, եթե անգամ այպիսին դառնան վերջիններիս հետ Ռուսաստանի հարաբերությունները։
Բացի այդ, հնարավոր է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում կայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որը եւս չափազանց կարեւոր է ղարաբաղյան կարգավորման գործընթացը ռուսական ազդեցությունից դուրս բերելու իմաստով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ