Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո ոմանք սկսեցին բարձրացնել մեռելոցներից հրաժարվելու հարցը, քանի որ ոչ աշխատանքային, եկեղեցական այդ տոների հեղինակը համարվում է նախկին վարչապետը: Մեզ տեղեկություն է հասել, որ այս թեման անգամ Հովիկ Աբրահամյանն է փորձել բարձրացնել, սակայն կաթողիկոսի կողմից լուրջ դիմադրության է հանդիպել: Գարեգին 2-րդն այնքան է զայրացել, որ խոստացել է վեր հանել մեռելոցների նախապատմությունը, քանի որ, պարզվում է, դրանց հիմնադիրը ոչ այնքան Տիգրան Սարգսյանն է, որքան Սերժ Սարգսյանը՝ վարչապետ աշխատած օրերին: Իսկ դա կնշանակի, որ Աբրահամյանը ոչ միայն Տիգրանի ստվերի դեմ է պայքարում, այլեւ գործող նախագահին է դեմ գնում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ