Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում դժվարացավ վստահ ասել՝ տեղափոխվելո՞ւ է նորաստեղծ Քննչական կոմիտե, թե՞ ոչ: Մինչդեռ ամիսներ առաջ Համբարձումյանը շեշտում էր, որ քննչական ոլորտն իրեն շատ հոգեհարազատ է. «Ես վերջնականապես որոշում չեմ ընդունել գնալու հետ կապված»,-ասաց Գագիկ Համբարձումյանը: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է մնա ոստիկանությունում, չբացառեց, բայց թե ինչ պաշտոնում՝ չմանրամասնեց: Առայժմ ոստիկանությունում մեկ թափուր պաշտոն կա՝ փոխոստիկանապետի՝ անձնագրային ոլորտի համակարգման գծով: Ենթադրվում է, որ քննչական ոլորտի փոխոստիկանապետի հաստիքը կրճատվելու է՝ պայմանավորված  ստորաբաժանման տեղափոխմամբ: Սակայն չի բացառվում, որ Համբարձումյանի հաստիքը պահպանվի՝ նոր գործառույթներով: Նշենք, որ երեկ կառավարությունը հաստատել է Քննչական կոմիտեի, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը եւ հաստիքացուցակը, սահմանվել են Քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը եւ ձեւը, Քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրն ու դրանք կրելու կարգը եւ այլն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ