Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 «Առավոտ»  թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարեւոր երկու քայլ արեց իր մասնակցությամբ. Պահպանեց ԵԱՀԿ ՄԽ դերը կարգավորման ապագայում եւ առաջին անգամ այդպիսի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին «բռնապետ» անվանեց, իսկ Թուրքիայի նոր իշխանությանը՝ Ալիեւին պաշտպանող։

Իսկ Էրդողանի՝ «կրտսեր եղբորն» աջակցելու ծրագիրն Ուելսում թերեւս չարժի իրագործված համարել, քանի որ ՆԱՏՕ-ի հռչակագրում «ԼՂ հակամատություն՚ արտահայտությունը նախ առհասարակ բացակայում է, իսկ Հարավային Կովկասի երկրներին աջակցելու հատվածը հավասարակշռված է, քանի որ հիշատակվում է միջազգային իրավական նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների մասին։ ՆԱՏՕ-ի հռչակագրում նշվում է, որ դաշինքի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը։

Հիշեցնենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքներն են տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքը։
Գուցե ՆԱՏՕ-ի հռչակագիրն այն չէ, ինչ ակնկալում էր Սերժ Սարգսյանը, բայց դա նաեւ այն չէ, ինչ կցանկանային տեսնել Էրդողանն ու Ալիեւը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ