Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Օրերս Հովիկ Աբրահամյանն այցելեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն եւ տնօրեն Հայրապետ Գալստյանին պարգեւատրեց վարչապետի հուշամեդալով: Երեկ էլ վերջինին մեդալ է տվել կաթողիկոսը: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ վրդովված են այս մեդալներից:

Կենտրոնն իրականում անմխիթար վիճակում է, եւ Հայրո Միխայլովիչը հպարտանալու ոչինչ չունի: Կառավարության մեր աղբյուրներն ասացին, որ սրանք ավելի շատ հրաժեշտի ժեստեր են, քանզի չի բացառվում, որ առաջիկայում կենտրոնի տնօրենը կենսաթոշակի գնա: Այժմ քննարկում են հարմար թեկնածուի հարցը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ