Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն այս իշխանությունից պոկել-առանձնացնելու ՀԱԿ-ի, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի «ծանր» գործին մի բեռ էլ է ավելացել: ԲՀԿ-ից ընդդիմություն «կերտելուն» զուգահեռ` Տեր-Պետրոսյանը մտմտում է բոլոր հնարավոր ձեւերով այս կուսակցությունից հեռացնել Ռոբերտ Քոչարյանի ստվերը: Այսինքն` առաջին նախագահն ակամայից նոր կերպար է կերտում ԲՀԿ-ի համար, բայց ոչ թե այս կոսակցությանը «լավ» գործ անելու համար, այլ սեփական համագործակցությունը եւ կապը ԲՀԿ-ի հետ շարունակելու նպատակով: Ավելին, եթե ինչ-որ պահի ԲՀԿ-ն տուրք տա քոչարյանական խաղերին, ՀԱԿ-ը գիտակցում է, որ ինքն էլ է ներքաշվելու այդ ամենի մեջ: Այս իսկ պատճառով, ասում են, այսօր ՀԱԿ-ի վերին օղակներում «պլան Բ» է մշակվում. հնարավորինս ամեն ինչ անել Ռոբերտ Քոչարյանին քառյակից ու հատկապես ԲՀԿ-ից, գոնե արտաքուստ, հեռու պահելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ