Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Փաստաբան Արա Ղազարյանը պատրաստվում է թեկնածությունն առաջադրել Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում: Նա հույս ունի, որ մրցույթը բաց կանցնի, եւ վստահ է, որ թեկնածուների շարքում որակավորված շատ անձինք կլինեն: Թե ինչպես եղավ, որ նա որոշեց առաջադրվել այս պատասխանատու պաշտոնում, Արա Ղազարյանն ասաց. «Դե, գիտե՞ք, այդ ոլորտում արդեն երկար տարիներ աշխատում եմ եւ, իմ գործունեությունից ելնելով, ես գտնում եմ, որ կարող եմ այդ պաշտոնում աշխատել, այսինքն՝ վստահ եմ, որ կկարողանամ աշխատել, դրա համար որոշեցի դիմել»:
Դիտարկմանը, թե իր հաղթելու դեպքում կհաջողվի՞ այնտեղից հեշտությամբ համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, բարդություններ չե՞ն առաջանա, երբ Հայաստանից գործեր ուղարկվեն այնտեղ քննելու, Արա Ղազարյանն ասաց. «Դե, համագործակցություն կոնկրետ գործերով միշտ էլ լինում է, նայած թե ինչ տեսակի համագործակցություն՝ վճռի կատարման վարույթում, վճռի կոմունիկացիայի վարույթում, դրանք համագործակցության եզրեր են: Հիմա նոր վարույթ կա, որ  պատրաստվում են նման հիմք սահմանել, որով նույնիսկ ազգային դատարանը կարող է խորհրդատվություն խնդրել Եվրոպական դատարանից: Էդ ամբողջ Եվրախորհրդի վերահսկողության մեխանիզմը հիմնված է հենց համագործակցության վրա՝ ազգային մարմինների եւ եվրոպական մարմինների միջեւ»: Իսկ ինչպե՞ս է գնահատում ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող եւ մինչեւ հոկտեմբերի վերջ այդ կառույցից հեռացող Ալվինա Գյուլումյանի աշխատանքը, ի՞նչ է թողել նա այնտեղ, որ ինքը պետք է շարունակի, Ա. Ղազարյանն ասաց, որ յուրաքանչյուր դատավոր չի գնում կոնկրետ մի հոգու հետ աշխատելու. «Շփվելու ենք կոնկրետ տվյալ պալատի կամ տվյալ տարածաշրջանը սպասարկող դատավորների հետ, այսինքն՝ որքանով որ պետք է ինչ-որ մեկը գնա, փոխարինի Ալվինա Գյուլումյանին, նույնքանով էլ փոխարինելու են մյուս դատավորին: Այնպես չէ, որ գնում են կոնկրետ մի մարդու փոխարինելու կամ նրա թողած գործը շարունակելու»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ