Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են: Ու երբ 2013 թվականի դեկտեմբերին Մոսկվայի կենտրոնում դանակի բազմաթիվ հարվածներից մահացավ եղբայրներից Հովիկ Մուրադյանը, նրանց գործերն առավել խճճվեցին: Այս տարվա օգոստոսի 21-ին էլ վարկը չմարելու պատճառով ՀՀ կառավարությունը ԲԱՄՕ-ից վերցրեց Հայաստանում մնացած գրեթե միակ խոշոր ունեցվածքը՝ Մարզահամերգային համալիրը: Եվ ահա տեսնելով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում օղակը սեղմվում է Մուրադյանների շուրջ, նրանք որոշել են այլ երկրում հաստատվել։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Իրաքի նախկին դեսպան Մուրադ Մուրադյանն այժմ էլ տեղափոխվել է Եվրոպա՝ ավելի կոնկրետ՝ Գերմանիա։ Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ ԲԱՄՕ-ի սեփականատերն այժմ էլ նպատակ ունի բիզնես գործունեություն սկսել Գերմանիայում։ Եվ այդ հարցում նրան օգնում են դեսպան եղած ժամանակ ձեռք բերած կապերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ