Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանը։  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն։ Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքը ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում եւ «կուլ է տալիս» խաղադրույքները, աշխատակիցներն ասել են, թե նման բան հնարավոր չէ։ Այս հավաստիացումները չեն հանգստացրել առայժմ մեզ համար անհայտ քաղաքացուն, ով զանգահարել է ընկերներին եւ խնդրել շտապ գալ խաղատուն։ Վերջիններս էլ զինվել են ու «լցվել» «Շանգրիլա»-ի բակ։ «Հյուրերի» եւ աշխատակիցների խոսակցությունները սկսել են թեժանալ, որի հետեւանքներից վախեցած աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը։ Նրան հաջողվել է խնդիրը հարթել առանց կրակոցների։ Ամենայն հավանականությամբ՝ քաղաքացու գումարը հետ են վերադարձրել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ