Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Սահակյան, կարո՞ղ եք արձանագրել, որ ոչ իշխանական ուժերի քառյակը պառակտված է։

Ոչ, չեմ կարող, քանի որ քառյակը ձեւավորվել էր խորհրդարանական համաձայնությունների հիման վրա, դա կուսակցությունների որոշումների հետեւանք չէ, նրանք համագործակցում էին այն խնդիրների շուրջ, որոնց դեպքում կարողանում էին սկզբունքային փոխհամաձայնության գալ։

Կարծիք կա, որ իշխանություններն են փորձել Դաշնակցությունը պոկել քառյակից՝ նրանց շահագրգիռ առաջարկություններ անելով։

Ես, իհարկե, կառանձնացնեի Դաշնակցությանը, որովհետեւ ՀՅԴ-ն այն ուժը չէ, որ կարողանաս հետը վարագույրների հետեւում ինչ-որ բան պայմանավորվել։ ՀՅԴ-ն ունի իր կոնկրետ քաղաքական դիրքորոշումը եւ այդ ճանապարհով գնում է։ Եվ քանի որ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների հետ իր տեսակետը հայտնեց, պիտի հարված ստանար։

Սպասո՞ւմ եք, որ քառյակից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո եռյակը շատ ավելի կուռ կդառնա, իշխանություններին ավելի հստակ պահանջներ կներկայացնի։

Մենք, իրոք, կունենայինք դասական ընդդիմություն, եթե բոլորը համախմբվեին եւ մեկ նշանակետ ունենային։ Բայց նրանք նախ տարբեր գաղափարախոսություն ունեն, քառյակը ոչ թե գաղափարական առաջնորդության խնդիր ունի, այլ միայն օրվա կոնկրետ սկզբունքները վերլուծելու խնդիր ունի։ Ես կարծում եմ՝ ինչ-որ մի հանգամանք էլ կլինի, որ եռյակի մի այլ ուժ էլ փորձի առանձին մտածողություն դրսեւորել։ Եվ կարծում եմ, որ դա դեմ չէ քառյակի սկզբունքներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ