Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Սեւ մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակ Վաչե Տերտերյանի գլխին: Անգամ ասում են՝ նա կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «Սյունաց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը, ով առիթը բաց չի թողնում իշխանություններին իր հավատարմությունը հայտնելու համար:

Ինչ վերաբերում է Տերտերյանի պաշտոնանկությանը, ասում են՝ պատճառը համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում հայտնաբերված չարաշահումներն են։ Խոսքը, մասնավորապես, «ատկատների» ու բյուջեի գումարները յուրայինների միջոցով վերաբաշխելու մասին է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ