Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկը մոտ մեկ տարի առաջ որոշել է բնակարան գնել հայրենիքում, որ Հայաստան գալուց ոչ թե հյուրանոցում մնա, այլ իր սեփական տանը: Բնակարան է ձեռք բերել «Գրիարի» շենքում` Ամիրյան փողոցի վրա, սակայն, դժբախտաբար, նախապես չի ճշտել, թե ովքեր են հարեւանները: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ հարեւանը ոչ ավել, ոչ պակաս` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Շուտով մեր հայրենակցին սկսել են անհանգստացնել Երեւանից` պահանջելով, որ Նալբանդյանին վաճառի իր բնակարանը, քանի որ արտգործնախարարը որոշել է զբաղեցնել ամբողջ հարկաբաժինը` մոտ 500 քառակուսի մետր բնակտարածք: Մեր հայրենակիցը փորձել է դիմադրել` ապարդյուն: Ապա փորձել է իր վնասները փոխհատուցող գնով վաճառել` չի ստացվել: Ի վերջո, համաձայնել է վաճառել այն գնով, ինչով ձեռք էր բերել ժամանակին, սակայն Նալբանդյանները փողի փոխարեն առաջարկել են մեկ այլ համարժեք բնակարան: Փաստորեն, կարելի է նոր օրենք ընդունել` «պետության գերակա շահի անվան տակ մարդկանց վտարումը» փոխարինել «պետական պաշտոնյաների համար իրականացվող վտարումներով»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ