Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրեն ավստրալացի Նիլ Սթիվենսոնն իր նշանակման պահից աշխատավարձերի վերանայումներ է սկսել ձեռնարկությունում։ Դրանք հիմնականում վերաբերում են ղեկավար անձնակազմի աշխատավարձերին եւ առաջին հերթին նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարազատներին, եղբայրներին, որոնք բարձր դիրքեր ունեին եւ բարձր աշխատավարձեր էին ստանում։ Նա գործարանում աշխատավարձի վերին շեմ է սահմանել տնօրենի պայմանագրային աշխատավարձի չափը, որը կազմում է 7 մլն դրամ։ Բարձր աշխատավարձերը կրճատվել են մի քանի անգամ, որպեսզի տնօրենի սահմանն անհասանելի լինի։ Օրինակ, կան արտադրամասի պետեր, վարչության աշխատողներ, որոնք 3-4 մլն դրամ էին ստանում նախկինում, իսկ այժմ վաստակում են միջինը 700 հազարից մինչեւ 1 մլն դրամ։

Երկրորդ փոփոխությունը, որը քաջարանցիների ուշադրության կենտրոնում է, վերահաշվարկն է, որն ընթանում է գործարանում։
Մեր աղբյուրները պատմում են, որ նոր տնօրինությունը նախ հիմնովին ստուգումներ է արել, եւ հայտնաբերված գումարային վատնումների, գույքի ու այլ միջոցների պակասորդի պատճառով արդեն հանքի պետ, տրանսպորտային արտադրամասի եւ գարաժի պետեր են հեռացվել աշխատանքից: Բոլորն անհամբերությամբ սպասում են նոր տնօրինության հետագա քայլերին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ