Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Որքան մոտենում է ոչ իշխանական ուժերի եռյակի հայտարարած հանրահավաքի օրը, այնքան ավելի շատ են եռյակին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից հայտարարություններ հնչում այն մասին, որ հանրահավաքի ընթացքում արտաքին քաղաքականությանը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրությանն անդրադարձ չի լինելու: Եռյակի որոշ ներկայացուցիչներ, ավելի առաջ ընկնելով՝ հայտարարում են, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամենակարեւոր հարցը չէ: Այս հայտարարությունները, բնականաբար, ուղղված են ոչ թե ներքին լսարանին, ոչ թե հանրահավաքին մասնակցել պատրաստվող քաղաքացիներին, այլ Կրեմլին:

Դրանք ոչ թե հայտարարություններ են, այլ հավաստիացումներ առ այն, որ ոչ իշխանական ուժերի եռյակը որեւէ պարագայում Ռուսաստանի դեմ որեւէ քայլ չի կատարի: Սա հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով հանրահավաքի օրը՝ հոկտեմբերի 10-ը: Նույն այդ օրը Մինսկում կայանալու է Եվրասիական տնտեսական միության ղեկավարների գագաթաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է, որ վերջնական տեսք պետք է ստանա այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը: Տեղի կունենա՞ դա, թե՞ ոչ՝ դժվար է ասել, քանի որ Հայաստանի անդամակցության արդեն մի քանի ժամկետներ են հայտարարվել եւ հետաձգվել:

Բայց առավել հետաքրքիր է հանգամանքը, որ Հայաստանի ոչ իշխանությունը, որն իբրեւ կատաղի պայքար է մղում իշխանության դեմ, հանրահավաք է հայտարարում նույն այն օրը, երբ Մինսկում նախատեսվում է Հայաստանի ինքնիշխանության կորուստը վերջնականացնող փաստաթղթի վավերացումը, եւ չի պատրաստվում անգամ անդրադառնալ այդ հարցին: Սա նշանակում է, որ ոչ իշխանական ուժերը կամ հավատում են նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը «որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անվտանգությանը», կամ նրանց համար Հայաստանի ինքնիշխանությունն ունի նույն արժեքը, ինչ իշխանությունների համար, այսինքն՝ հավասար է զրոյի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ