Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կենտրոն  վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վերջերս աշխատանքից ազատել է շուրջ 11 աշխատակցի։ Պատճառն այն է եղել, որ աշխատակիցները չեն կարողացել ապահովել համայնքային բյուջեի մուտքերը։ Տեղեկացանք նաեւ, որ Սադոյանի գործելաոճից սկսել են դժգոհել նաեւ Երեւանի քաղաքապետարանում, քանի որ նա ոչ միայն չի կարողանում բյուջեի մուտքերն ավելացնել, այլեւ քաղաքացիների բողոքները Կենտրոն թաղամասից սկսել են շատանալ։ Թեեւ չի բացառվում, որ այս դժգոհությունն այլ պատճառ ունի. ինչպես հայտնի է, Սադոյանի վրա Տարոն Մարգարյանն իրականում ազդեցություն չունի, քանի որ նա ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է։ Ամեն դեպքում, պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Արա Սադոյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանում էր այլ տղամարդ՝ նշելով, որ Սադոյանը խիստ զբաղված է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ