Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում երեկ չնախատեսված հարց է մտել օրակարգ, որը հանձնաժողովը քննարկել է դռնփակ: Հարցը վերաբերել է ռուսաստանցի մի շարք գործիչների արած վիճահարույց հայտարարություններին:

Խոսքը ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Կովալենկոյի եւ Եվրասիական գաղափարախոսության ջատագովներից` Դուգինի վերջին շրջանի հայտարարությունների մասին է, որոնք, շատերի կարծիքով, ուղղված են ընդդեմ Հայաստանի պետականության: Մեզ հայտնի դարձավ, որ հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել այդ հայտարարությունների կապակցությամբ եւ պայմանավորվել դրանց հակազդելու համաձայնեցված միջոցներ կիրառել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ