Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ տոնավաճառների աշխատողները բողոքի ակցիա էին անում Շրջանառության հարկի դեմ, ԲՀԿ խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով ելույթներ էին ունենում բողոքավոր ցուցարարների առաջ։

Նրանք նաեւ հանդես էին գալիս առաջամարտիկի դերում՝ այդ հարցով արտահերթ նիստ հրավիրելու գործում։ Երեկ երեկոյան, սակայն, ընդամենը 37 պատգամավոր գրանցվեց, եւ քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը չկայացավ։ ԲՀԿ խմբակցությունը տվեց ոչ ավելի, ոչ պակաս՝ 14 բացակա։ Ընդ որում՝ եթե Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը Ստրասբուրգում են, ապա ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանը, Ռուստամ Գասպարյանը, Կարո Կարապետյանը, Արշակ Մխիթարյանը, Հրանտ Դավթյանը, Արագած Ախոյանը, Արայիկ Աղաբաբյանը ցերեկը մասնակցում էին ԱԺ-ի աշխատանքներին, իսկ երեկոյան արդեն չեկան գրանցվելու։

Հետաքրքիրն այն է, որ ս/թ. հունիսի 20-ին ԲՀԿ խմբակցությունը ողջ կազմով «կողմ» էր քվեարկել օրենքի այս նախագծին, որի դեմ հիմա սաստիկ ձեւով պայքարում է։ Փաստորեն, այս դեպքում էլ՝ կողմ ըլլալով դեմ են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ