Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն իր պաշտոնին վերանշանակվել է ունեցած հանքերից մեկից հրաժարվելու դիմաց։ Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացնում։

«Ժողովուրդ»-ը Սուրիկ Խաչատրյանի հետ զրուցեց այս եւ քրեական անցյալին առնչվղ մի քանի հարցերի մասին։

Պարոն Խաչատրյան, շուրջ մեկ տարի Դուք գործազուրկ մնացիք, հիմա կրկին վերադարձել եք. Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած մոտեցումները փոխելո՞ւ եք։

Չէ, ոնց կարամ, 10  տարի աշխատել եմ նույն տեղը, նույն ձեւով էլ շարունակելու ենք էլի։

Ձեր վերանշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմումներ են գրում աշխատակիցները, ինչո՞ւ։

Դե, երեւի նախկին մարզպետի հետ պայմանավորվածություն ունեն, որ իր հետ գան Երեւան եւ միասին աշխատեն։

Իսկ միգուցե Ձեր անձի խնդիրն է, Դուք այնքան էլ նրանց համար նախընտրելի մարզպետ չեք, հոգնել են ու չեն ուզում աշխատել Ձեզ հետ։

Չէ, նման բան չկա, այդ հարցին հետո կանդրադառնանք։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Դուք եք անձամբ սպանել Ավետիք Բուդաղյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստը: Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին:

Նիկոլ Փաշինյանը քննի՞չ է, ոստիկա՞ն է, դատախա՞զ է, փորձագե՞տ է, ինչ է, դա եմ ուզում հասկանամ, այդ անհեթեթությունն ինչի՞ց է նա եզրակացրել:

Պատգամավորն ունի հիմնավորումներ: Նա նշել է, որ տեսագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ Դուք սպանության ժամանակ ոչ միայն քնած չեք եղել, այլեւ Ձեր առանձնատան վերեւի հարկից կանչել եք Ավետիք Բուդաղյանին, եւ երբ վերջինս, կանչին արձագանքելով, ետ է գնացել, Դուք սառնասրտորեն կրակել, սպանել եք նրան:

Այդ դեպքի մասին չեմ ուզում խոսել: Միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը անհեթեթություն է անում: Ինքը ոչ էքսպերտ է, եղա՞վ: Էլ ասելու բան չունեմ:

Բոլորի համար զարմանալի եղավ, թե Ձեր որ արժանիքի համար վերանշանակեցին մարզպետի պաշտոնին։ Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրականում Դուք հանք եք նվիրել, ու դրա դիմաց Ձեզ նշանակել են մարզպետ։

Բայց ես կարո՞ղ է էներգետիկայի նախարար եմ։

Ինչո՞ւ, պարտադիր է նախարար լինեք, որ հանք ունենա՞ք։

Հանք ունեմ, հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեթություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ