Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ն, որի 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը ՀՀ զինած ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն է, իսկ 40 տոկոսի բաժնետերը` Փավրիզ Նոսրաթի Ալամդարը (ամենայն հավանականությամբ` պարսիկ), օրինախախտ գործունեություն է ծավալում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՊՆ գեներալին պատկանող տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Բանն այն է, որ սեպտեմբերի 17-ին Ալամդարը Հայաստան է ներմուծել տարբեր ապրանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում այն չի հայտարարգրել: Այս արարքի համար ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ին տուգանել է 100.000 դրամի չափով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ