Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում 30 հազարից ավելի մասնակիցներ լինեն, Ծառուկյանը կընդունի առաջին նախագահի առաջարկը եւ կոշտ պահանջներով հարթակ կբարձրանա: Ու երբ Ծառուկյանը կոնկրետ հայտարարություններ անի, արդեն դժվար կլինի հետ կանգնելը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: «Նախ հանրահավաքը հրավիրվում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ԺԿ-ի եւ ՀԱԿ-ի, ինչպես նաեւ բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից: Երկրորդ` հանրահավաքը այսպես, թե այնպես լինելու է բազմամարդ: Եվ երրորդ` օրակարգ ձեւավորողը հենց հանրահավաքի մասնակից քաղաքացին է լինելու», - ասաց նա: Հավելենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ արդեն իշխանափոխության պահանջ է բարձրացրել Վանաձորում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ