Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «2010 թվականից Ոսկեվազում գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն մինչ այժմ չունի թափոնների արտանետումների թույլտվություն: Դրա պատճառով գործարանը ոչ մի վայրկյան էլ չի դադարել աշխատելուց: Ավելին, եթե Շաղվարդ գետում, որի ջրերի մեջ թափվում է գործարանից առաջացած արտադրական ջուրը, խոշոր քանակությամբ ձկներ են սատկում, գործարանի տնօրինությունը կարող է կոկորդ պատռել, թե պատճառը պետք է ուրիշ տեղ փնտրել: Մայիս ամսին գետում շուրջ 4 հազար ձուկ սատկեց, սակայն ոչ մի կերպ չապացուցվեց, որ պատճառը «Հայասիի» թունավորված ջրերն են: Ճիշտ է, գործարանը տուգանվեց ընդամենը 100 հազար դրամով, սակայն տուգանքը սահմանվել էր բոլորովին այլ բանի՝ օդի աղտոտվածության համար: Մի քանի անգամ փորձեցինք այս հարցով պարզաբանումներ ստանալ գործարանի տնօրինությունից, սակայն պարզվեց, որ ամեն անգամ տնօրինությունը խորհրդակցություն է հրավիրել եւ խիստ զբաղված է: Իսկ գետում, ինչպես նշում են տարեց ոսկեվազցիները, երբեք այսպիսի խմբաքանակով ձուկ չի սատկել: Հատկանշական է, որ ձուկը սատկել է գետի այն մասում (շուրջ 3 կիլոմետր), որտեղ թափվում է գործարանից ելնող ջուրը: Դրանից վերեւ ձուկն առողջ է: Այս մասին գիտեն Ոսկեվազում մեծ ու փոքրը: Բացի այդ, ինչպես տեղեկացանք, Ոսկեվազում գետի ջուրը սեւացել է, եւ, բացի ձկներից, այնտեղ ընդհանուր առմամբ վերացել է կենդանական աշխարհը: Վերացել են նույնիսկ գորտերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ