Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Երբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը, հայաստանյան մշակութային դաշտում «ալեկոծություն» բարձրացավ, պատճառն այն էր, որ նրան չէին ճանաչում: Անդրանիկ Արզումանյանն էլ, ստանձնելով տնօրենի պաշտոնը, հայտարարեց, թե պատրաստվում է օպերային վերադարձնել նախկին փառքը: «Առավոտը» հետաքրքրվեց` ի՞նչ է արել տնօրենն այդ ուղղությամբ, մնո՞ւմ է խոստման տերը: Պարոն Արզումանյանը նշեց,  թե դեռ շատ աշխատանք կա կատարելու: «Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել: Բայց ահագին քայլեր արդեն արել ենք, օրինակ, փոփոխությունները` ադմինիստրատիվ բլոկի հետ կապված, նոր բաժիններ են բացվել, այդ թվում` իրավաբանական, մարկետինգի եւ մենեջմենթ: 21-րդ դարում առանց մենեջմենթի թատրոն չի կարող գոյատեւել: Որոշակիորեն հարստացրել ենք նաեւ խաղացանկը: Կարծում եմ, որ մեր աշխատանքի արդյունքում է, որ այսօր դահլիճը 100 տոկոսով լցվում է»:

Տնօրենն առանց մանրամասնելու հավաստիացրեց, թե պատրաստվում են տարբեր երկրներից արտիստներ հրավիրել, նաեւ անվանի բեմադրիչների, որոնք նոր ներկայացումներ կբեմադրեն մեր օպերային թատրոնում։

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ օպերայն թատրոնում կաացած ատեստավորմանը, որը դժգոհությունների տեղիք էր տվել: Արզումանյանի ձեւակերպմամբ` յուրաքանչյուր փոփոխություն ունի ցավալի կողմեր: Ասում է` ստիպված են եղել մի քանի տարեց աշխատակիցների հրաժեշտ տալ, արտիստների մի մասի հետ էլ կարճաժամկետ պայմանագրեր կնքել: Օպերայի տնօրենի  կածիքով` ատեստավորումն արդար է եղել ու թափանցիկ, նրա խոսքով, հանձնաժողովներում պրոֆեսիոնալներ էին, օրինակ` Մեծ թատրոնից հրավիրված արվեստագետներ: Մեր զրուցակիցը փաստում է, որ փոփոխությունների արդյունքում 2-3 անգամ բարձրացրել է աշխատավարձը, օպերային արտիստներն այժմ ամսական միջինը 250.000 դրամ են ստանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ