Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ։ Հատված հարցազրույցից.

 

«Տիկին Հակոբյան, ավարտվեց Հայաստան-Սփյուռք համաժողովը: Ընդհանրապես տեսականից գործնական քայլերի անցում արվո՞ւմ է, թե՞ ոչ: Շատ սփյուռքահայեր ասում են, որ այդ դեկլարատիվ մասը լավ է, իսկ գործնականում լինում են շատ բացեր:

Ես կարծում եմ՝ դա բաց էր, երբ չկար Սփյուռքի նախարարությունը, որովհետեւ մարդիկ գալիս, հայտարարում, խոսում գնում էին, բայց որեւէ մեկը չկար, որ այդ բոլորն ամփոփեր ու փորձեր դրանց ընթացք տալ: Իսկ այսօր մենք չորրորդ  համաժողովից հետո մեր ամբողջ գործունեությունն ուղորդեցինք այդ բոլոր հարցադրումների իրականացմանը, որն արվեց համաժողովի ընթացքում: Մենք 3 տարի հետո յուրօրինակ  հաշվետվություն տվեցինք գիրք տպագրեցինք, որտեղ մեկ-մեկ ասվեց , թե ով ինչ է խոսել, եւ այդ խոսքը ինչպիսի գործնական ծրագրի է վերածվել: Այնպես որ, դրանք այն մարդիկ են խոսում, ովքեր, կարծում եմ, լավատեղյակ չեն: Այսօր հայագետների այս համաժողովը նախեւառաջ ճանաչողական նպատակ ուներ, որովհետեւ շատ հայագետներ են հայտնվում, ովքեր ոչ Հայաստանը գիտեն, ոչ էլ Հայաստանի գիտնականներին են ճանաչում: Սա մեծ հարթակ է, երբ մեկ անգամ Հայաստան գալով կարողանում են գիտական արդյունքների  մասին փոխանցել միմյանց: Երրորդ՝ հետագայում ծնվում են նոր ծրագրեր իրականացնելու համար: Այնպես որ, յուրաքանչյուր հավաք ինքնին արդեն կարեւոր նշանակություն ունի եւ, ինչու չէ, նաեւ տուրիզմի զարգացմանն են նպաստում այսպիսի հավաքները, հայրենաճանաչության մեծ նշանակություն ունեն: Ես կարծում եմ՝ որքան մեր հայրենակիցները Հայաստան գան, այնքան մեր գործունեությունը կամ համագործակցությունը առավել կբարելավվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ