Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվ այսպես, Հայաստանի անկախ հանրապետության համար պատմական հոկտեմբերի 10-ն արդեն անցյալում է, որում տեղի ունեցան իրադարձություններ որոնք, դժբախտաբար,սպառնում են անցյալում թողնել Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը։
Երեկ Մինսկում ԵՏՄ գագաթաժողովում ստորագրվեց Հայաստանի անդամակցության պայմանագիրը այդ կառույցին, որի ստորագրումը ձգձգվում էր արդեն մի քանի ամիս։

Այսպիսով, Հայաստանի ինքնիշխանությունը հանձնվեց Եվրասիական միությանը։ Հայաստանի անդամակցության այս պայմանագրի ստորագրումից հետո Ազատության հրապարակում մեկնարկեց  այսպես կոչված ոչ իշխանական ուժերի հանրահավաքը, որի ընթացքում ոչ միայն կես բառ չարտաբերվեց Հայաստանի ինքնիշխանության հանձնումը միասնաբար դատապարտելու եւ մերժելու մասով, այլ նման դիրքորոշում արտահայտողները Հայաստանի այսպես կոչված հիմնադիր նախագահի շուրթերով որակվոցին որպես ջղաձգվողներ։

Այսինքն՝ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար մտահոգությունն այլեւս հռչակվում է որպես ջղաձգություն։
...Այսպիսով, հոկտեմբերի 10-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամբողջացավ Մինսկում եւ Ազատության հրապարակում։ Ճակատագրի դաժան հեգնանք՝ Ազատության հրապարակից սկսված անկախությունը կոնսերվացվեց հենց Ազատության հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ