Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ հասարակության համար պարզ չի դարձել՝ կրկին քառյակի վերածված եռյակը հոկտեմբերի 10-ին հանրահավաք էր կազմակերպել, որ ի՞նչ աներ։

Ըստ նրա՝ այդ ընդդիմադիր ուժերը, որ միավորվել էին, չեն նշում, թե որ ուղղությամբ են գնալու, քանզի ամեն մեկը մի ուղղություն էր թելադրում։ Բայց Գալուստ Սահակյանը դեռ հույս ունի, որ հաջորդ հանրահավաքին գոնե կհստակեցնեն իրենց խոսքը, քանզի նա մտահոգ է ավելի շատ ժողովրդի համար, որ հավաքված բազմությունը հուսալքված չգնա հանրահավաքներից։

«Բայց պիտի հասկանանք՝ ի՞նչ են ուզում։ Ուզում են գալ կոալիցիա՞, թող գան կոալիցիա... Ի՞նչ են առաջարկում, որեւէ մեկդ կարո՞ղ եք ձեւակերպել։ Ասում են՝ հաջորդ ընտրություններին իրենք են լինելու, մենք էլ ասում ենք՝ առանց մեր դերակատարման որեւէ բան մի փորձեք անել, դա չի ստացվի»,- ասաց նա։ Այսինքն՝ պետք է իրենք անպայման թո՞ւյլ տան, որ նրանք գան կամ չգան։ «Ոչ, թույլ պիտի չտանք... մենք էլ ենք քաղաքական ուժ եւ մեծ դերակատարում ունենք։ Այսինքն՝ եթե քաղաքական պրոցեսներ են գնում, մեր մասնակցությունը նշանակալից է դառնալու»։

Սա նշանակում է, որ «Մելիք-Ադամյանը» շարունակելու է ուժի մե՞ջ մնալ, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես խնդրում եմ պրիմիտիվ հարցեր մի տվեք, Գալուստ Սահակյանն  է մնալու ուժի մեջ, եղա՞վ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ