Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքը» ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանից պարզեց` կցանկանա՞ր Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում տեսնել: «Ախր, այդպիսի հարցեր ո՞նց եք տալիս, դա ինքը պետք է որոշի, - ծիծաղելով ասաց Արամ Սարգսյանը: - Ժողովուրդը կորոշի` իրեն տեսնո՞ւմ է նախագահի պաշտոնում, թե` ոչ»:

Դե դուք էլ ժողովրդի մի մասնիկն եք:

Ես կուսակցության ղեկավար եմ: Կուսակցությունը պետք է որոշում կայացնի` ինչ ենք անելու ընտրություններին: Մենք պետք է իմանանք, որ իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:

Դա հավանական համարո՞ւմ եք:

ԵՏՄ-ի հետ կապված` ասեմ, որ խորհրդարանի փոփոխությունն անհրաժեշտություն է:

Ձեզ համար հասկանալի՞ է` «եռյակն» ինչ ծրագրով է առաջ շարժվում:

Ոչ, ես իրենց ծրագիրը չեմ տեսել: 12 կետը քաղաքական ծրագիր չէ, դա ընդամենը պահանջ է` լուծել այսօրվա խնդիրները:

«Եռյակն» ի՞նչ մեսիջ ուղարկեց հանրությանը` հոկտեմբերի 10-ի հանրահավաքով:

Հանրությանը չէ, իշխանությանը: Էնտեղ հավաքված ժողովուրդն այլ դերակատարություն ուներ: Դրանով «եռյակի» քաղաքական ուժերը ցանկանում էին ասել իշխանությանը, որ եկեք մեզ հետ խոսեք, քանի որ ձեզանից բան ունենք ուզելու:

Այսինքն` «եռյակը» պաշտոնների ակնկալի՞ք ունի:

Ընդհանրական առումով` այո:

Փաստորեն, իշխանության հետ «եռյակը» սակարկություն է անում:

Ինձ թվում է` այո:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ