Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ԱԱԾ նախաքննական մարմինը փոխեց քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանի խափանման միջոցը: Գործով երկրորդ եւ կարեւոր մեղադրյալի պաշտպան Արսեն Սարդարյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմնի հաջորդ քայլը պետք է լինի ոչ միայն Իսրայել Սարգսյանի խափանման միջոցի փոփոխությունը, այլեւ նրա նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնելը, քանի որ գործում կան էական ապացույցներ, որոնք բացառում են Իսրայել Սարգսյանի մեղավորությունը: «Ես հուսով եմ, որ ոչ թե դատարանը, այլ նախաքննական մարմինը, նայելով գործում առկա ապացույցները եւ համոզվելով, որ Իսրայել Սարգսյանը առնչություն չունի սպանության հետ, կդադարեցնեն քրեական հետապնդումը նրա նկատմամբ եւ դրանով արդեն իսկ կլուծվի նաեւ խափանման միջոցի հարցը»,- ասաց պաշտպանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ