Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում պաշտոնապես հայտարարվեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին:

Եվ ահա, ինչպես պնդում են մեր լավատեղյակ աղբյուրները, Սերժ Սարգսյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է եղել մի կողմից տարածքային կառավարման նախարարի փնտրտուքով, մյուս կողմից, քննարկելով, թե փոխվարչապետի կարգավիճակը ո՞ր նախարարությանը տա:

Փոխվարչապետի կարգավիճակում հայտնվել ցանկանում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Բացի այդ, այս օրերին ակտիվացել է նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որի աչքը տարածքային կառավարման նախարարի պաշտոնին է»:
 
Ի դեպ, մարզպետը նշանակման օրվանիվ ի վեր իր շրջապատում պարբերաբար հայտարարում է, թե սա ժամանակավոր է, եւ ինքը կրկին վերադառնալու է նախարարություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ